Նրա խոսքով՝ նախատեսվում է հանդիպում երեք երկրների խորհրդարանների խոսնակների մակարդակով։
Էրդողանը շեշտել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության մեխանիզմը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային գործընթացներում։ Անկարայում Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և վստահություն հայտնել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում։
«Վերջին տարիներին մենք հասել ենք 3 միլիարդ դոլարի առևտրային շրջանառության նպատակային ցուցանիշի և այժմ վստահորեն շարժվում ենք դեպի 5 միլիարդ դոլարի նոր նպատակ»,- ասել է Էրդողանը՝ նշելով Անկարայի և Թբիլիսիի միջև տնտեսական կապերի դրական դինամիկան։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Այս համատեքստում նա հաստատել է խորհրդարանների խոսնակների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ծրագրերը։
Էրդողանը հատուկ ուշադրություն է դարձրեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությանը, որը, ըստ նրա, «սկսում է գործել ամբողջ հզորությամբ» և Եվրոպան ու Ասիան կապող Միջին միջանցքի կարևոր մասն է կազմում։
«Թուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել համագործակցության, խաղաղության և զարգացման համար՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս»,- եզրափակել է Թուրքիայի առաջնորդը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ