«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ ներկայացված են հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգում, տարածքային ամբողջականության հարգում և հակազդեցություն ցանկացած սահմանային փոփոխության դեմ։ Սա լիովին համապատասխանում է Իրանի դիրքորոշմանը։
Իհարկե, որևէ օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում՝ ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ Մենք այս հարցը մշտապես բարձրացրել ենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակելու ենք շեշտել այն։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները պահպանվել են, սակայն ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգություն է առաջացնում, և մենք շարունակելու ենք խորհրդակցությունները այս հարցի շուրջ։
Իրանը զգուշացրել է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայության դեմ և ընդգծել է, որ նման քայլերը կարող են վտանգել խաղաղությունն ու կայունությունը։ Ամերիկյան ընկերության հնարավոր ներգրավվածությունը այս նախագծում մտահոգություն է առաջացնում Իրանի համար․ այս հարցը քննարկվել է կողմերի հետ, և իրադարձությունների զարգացումը գտնվում է ուշադիր վերահսկման ներքո»,- նշել է նա։
Արաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է
Հայաստանի տարածքով միջանցքի հարցը ամբողջությամբ հանվել է օրակարգից․ խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհի, որը կառուցվելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Նախագծի իրականացումը վստահված է ընկերությանը, որը, ըստ հայտարարության, լինելու է ամերիկա-հայկական ընկերություն՝ գրանցված Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենսդրության համաձայն։ Այս հայտարարությունն է արել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, տեղեկացնում է IRIB-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը