Համաձայնագրի առանցքային կետերից է Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի հարավում գտնվող և Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու, աշխատանքի վերսկսումը, գրում է Iranwire-ը։
«Համաձայնագրի պայմանների համաձայն, միջանցքի զարգացումը կհանձնարարվի ամերիկյան կոնսորցիումի և կգտնվի ԱՄՆ-ի երկարաժամկետ կառավարման և վերահսկողության ներքո։
Վերջին տարիներին, Զանգեզուրի միջանցքի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերից հետո, Իսլամական Հանրապետությունը բազմիցս առաջ է քաշել «3+3» նախաձեռնությունը՝ այն համարելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լավագույն լուծումը։
Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ալի Խամենեին ընդգծել է Իրանի հակազդեցությունը Զանգեզուրի միջանցքին՝ հայտարարելով. «Իրանը Զանգեզուրի միջանցքը համարում է Հայաստանին վնաս հասցնող և շարունակում է հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը»»։
Իրանը բազմիցս զգուշացրել է Զանգեզուրի միջանցքի բացումից և Հայաստանի հետ սահմանի փակումից։ Իրանի զինված ուժերը երկու անգամ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանի պաշտոնյաները նաև հայտարարել են, որ այդ միջանցքի բացումը կխաթարի Իրանից Ռուսաստան ապրանքների տարանցիկ ուղին և կկտրի Հայաստանի հետ Իրանի ընդհանուր սահմանները։
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աբաս Մուսավին հայտարարել է. «Այն փաստը, որ հարգարժան պարոն Թրամփը միջամտել է այս հարցին, մեզ համար միաժամանակ և՛ հետաքրքիր է, և՛ վտանգավոր»,- գրում է Iranwire-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ