Անվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆ
«Իրան Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընթացիկ գործընթացներին և երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է շփման մեջ այս զարգացումների կապակցությամբ։ Անվիճելի է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Իրան Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման փաստը, այս իրադարձությունը գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ համատեղ սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Իրան Իսլամական Հանրապետությունը, միաժամանակ շեշտելով իր ազգային իրավունքների և շահերի ապահովման նպատակով բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցների կիրառման անհրաժեշտությունը, համոզված է, որ հաղորդակցման ուղիների ստեղծումն ու տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կարող են ծառայել տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դրանք իրականացվեն փոխադարձ շահերի շրջանակներում, հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առանց արտաքին միջամտության։
Իրան Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխշահավետ և կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պահպանման նպատակով, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափերով, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի միջոցով»։


















































Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը
Բարեկամության կապերը միմյանց կկապեն Հայաստանն ու Ադրբեջանը. Թրամփ
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Փեզեշքիան
ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ ԱՄՆ սենատոր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ