Չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական անհամաձայնություն հայտնի
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:
Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար...
Այդպես ուղղակի չի լինում:
ՔՊ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:
Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը...
Ավելի պարզ թեմաներից.
Լինի անարժեք Սնուփ Դոգի աննորմալ բյուջեով համերգ կազմակերպելը (ի դեպ, Արցախի՝ ամիսներ տևող բլոկադայի օրերին…), թե չկրթվածների կողմից մի ամբողջ ազգի «կրթելու» ծրագիր, ուղիղ եթերում խմբով մարդ ծեծող թաղապետ, պետական գումարների թալան(ԱՆԻՖ…)
Կարելի է երկար շարունակել թվարկումը:
Չկա անհամաձայնություն: Հարյուր տոկոսով համակարծիք են:
Որոշեք ինքներդ, ի՞նչ է դա կոչվում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից