Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ Սուրենյան
«Օգոստոսին մեր երկիրը օրերի գերաշռող մասում հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս կլինի»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով. «Մեզ սպասվում է մեր բազմամյա միջին արժեքների համեմատ բավականին շոգ և սակավատեղում օգոստոս: Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում, այսպիսով՝ Շիրակում ցերեկային ժամերին՝ 32-36 աստիճան տաքություն, Կոտայքի լեռնային գոտիներ՝ 32-36 աստիճան, Կոտայքի նախալեռնային հատվածներում ջերմաստիճամնը կարող է հասնել 36-39 աստիճանի, Գեղարքունիքում ՝ 31-35 աստիճանի:
Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 32-35 աստիճան, Տավուշում՝ 36-39, Արագածոտնի լեռնային գոտնիներում՝ 30-34 աստիճան: Արագածոտնի նախալեռներում՝ 36-40 աստիճան կլինի, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում՝ 40-42 աստիճան: Վայոց Ձորի լեռնային գոտիներում՝ 30-34 աստիճան, Սյունիքի հովտային գոտի՝ 39-42 աստիճան, Սյունիքի լեռնային գոտիներում՝ 32-35 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 32-36 աստիճան: Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում 40-42 աստիճան է»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակում սպասվում է սառն օդային հոսանքների ներթափանցում:
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից