Թշվառները
Համաշխարհային մակարդակի աստղ Ջենիֆեր Լոպեսի այցը Հայաստան մեծ իրարանցում առաջացրեց, ինչը նորմալ է։ Աննորմալությունն այն է, որ նրա համերգը Երեւանում քաղաքականացվեց։ Մի խումբ, որն իրեն առավել հայրենասեր է համարում քան մյուսները, մի խումբ, որ իրեն թվում է, թե պատերազմում զոհվածի ծնողից ավելի շատ են մտածում նահատակի մասին, մի խումբ, որ գործող ղեկավարին ընդդիմադիր լինելը շփոթում է պետությանն ու հայրենիքին ընդդիմադիր լինելուն, մեծ ջանադրությամբ սկսեց ծաղրել Լոպեսին, անգամ նրա տարիքը, հագ ու կապը։
Հասան նրան, որ հուզիչ գրառումներ արեցին, թե բա այդ փողով մի քանի մարդ տնատեր կդառնար, ի վերջո չմոռացան գրել, թե բա երբ իշխանությւոնները հանձնում են Սյունիքը ինչ համերգ, ինչ բան։ Մի խոսքով, թշվառության այս հրավառությունը հասավ նրան, որ սկսեցին տարածել մի օտարերկրացի բլոգերի գրառում, թե բա մարզադաշտը, որտեղ կայացավ համերգը կեղտի մեջ կորած էր, եւ որ աթոռներն էլ կեղտոտ են եղել։
Ի դեպ, նույն այդ բլոգերը հասկանալով, որ էշություն է արել, հանեց իր գրառումը, բայց թշվառները շարունակեցին պնդել, թե մենք կեղտոտ ժողովուրդ ենք, եւ որ մի մարզադաշտ էլ չենք կարողանում մաքուր պահել, եւ այլն, եւ այլն, եւ իհարկե, դրա մեղավորը կառավարող ուժն է։ Բնականաբար, սկսեցին ամենավերջին վիրավորանքները հորդալ նրանց հասցեին, ովքեր կոչ էին անում այս ու այն նպատակը հետապնդող օտարերկրացիների գրառումները չտարածել։
Այս խումբը հասավ նրան, որ մարզադաշտ համերգ գնացած 30 հազարին դարձրեց նիկոլական, նրանց անվանեց զոմբի, անհայրենիք տականք, դավաճան։ Իհարկե, համերգ գնացողները կարդացին այս գրառումները, այդ թվում ընդդիմադիր հայացքներ ունեցողները եւ շատ ճիշտ եզրահանգումներ արեցին գրառումների հեղինակների, նրանց պատվիրատուների եւ նրանց տերերի մասին։ «Թշվառներ»,- նրանց կարճ գնահատական տվեցին ու անցան իրենց գործերին։
Եւ իսկապես, ի՞նչ ասես այն տղամարդուն, որը կնոջ տարիք ու մարմնի մասեր է քննարկում համացանցում, ի՞նչ որակում տաս նրանց, որ արտիստի հագուստ է քննարկում ու բարոյականության դասեր տալիս, ի՞նչ ասես նրանց, որ ժամանակին Օպերայի դահլիճում սամբոյի մրցումներ էին կազմակերպել, որոնք հիմա մարզադաշտում Լոպեսի համերգը կործանում են համարում։ Չտես են, սա է պատճառը։
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից