Բաքուն Մոսկվային կոչ է արել «միջոցներ ձեռնարկել երկրների միջև երկկողմ հարաբերություններում լարվածությունն ու բացասական տրամադրությունները վերացնելու համար»։
«Փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմին տեղեկացվել է մյուս կողմի բողոքի մասին՝ երկու երկրների միջև հարաբերությունները վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի առնչությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի դեսպանին տեղեկացվել է, որ «Ռուսաստանի Դաշնության գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգուն, լրացուցիչ լարվածություն են առաջացրել և բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ խոսքը Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալման և «անօրինական գործողությունների, որոնց հետևանքով զոհվել են երկու հայրենակիցներ, իսկ ոմանք՝ վիրավորվել՝ լուրջ մարմնական վնասվածքների հետևանքով», «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանմանը ՌԴ արձագանքին և մի շարք այլ գործոնների մասին է։


















































ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը
Բաքուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտման մեջ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից