էս նախագիծը Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշնակելու մասին է․ Թադևոս Ավետիսյան
«Ի՞նչ է իրականում տուգանքի մատերիալը, եթե հիշում եք։ Այդ մասին խոսել է էս իշխանությունը։ Իմ խորին համոզմամբ և ցանցկացած ողջամիտ վերուծության դեպքում էս նախագիծը ՀՀ քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշնակելու մասին է։ Կարող էր էդպես լինել էս փաթեթը և գոնե ճիշտ կլիներ»,- խորհրդարանում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Խորհրդարանում քննարկվում է Երևանում թանկացված տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանքին՝ մինչև 15 հազար դրամ։
«Իրականում հետևյալն է՝ թուղթ ու գրիչը իրենց ձեռքն է․ բերեցին 100 դրամը դարձրին 150 դրամ, ասացին՝ մենք ենք որոշում, լավ ենք անում։ Հետո էլ ասացին՝ տեսեք ինչքան լավ ա, ուրախ-զվարթ վճարում են։ Բայց պարզվում է՝ էդպես չէ, 100 դրամով ավելի շատ գումար էին հավաքում, քան 150 դրամով։ Հիմա էլ ասում են՝ մենք պետք է տուգանենք, զննության ներկայացնենք, հլը որ վարչական ձերբակալման ենթարկենք, էս էլ չստացվի՝ քրեական հետապնդում։ Ի դեպ, չի բացառվում, որ մի օր էլ էլդպիսի նախագիծ բերեք»,- ասաց պատգամավորը և հավելեց․ «Հարց ես տալիս, ասում ա՝ թող վճարեն՝ չտուգանվեն։ Եղբայր, չեն կարողանում վճարել։ 75 հազար դրամ է ստանում աշխատող աղքատը, հիմա ասում ես՝ 15 հազար տուգանեմ, 20 տոկոսն ա իր աշխատավարձի։ Հիմա էդ խնդիրը հեչ ձեզ վերաբերելի չէ՞։ Ամսվա մեջ 5 անգամ տուգանես, ի՞նչ տանի տուն, էդ հարցն էլ պետք է, չէ՞, ձեզ հետաքրքրի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից