Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, արդեն այս տարվա վերջին Հայաստանը և Ռուսաստանը կարող են կորցնել մինչև 6 միլիարդ դոլար, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ ապրանքաշրջանառությանը։
Ավելին, Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրաինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը.Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ևս շեշտել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի մի շարք հիմնարար առավելություններ՝ ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, մաքսային արտոնություններ, մրցունակություն, աշխատանքային ու տեխնիկական կարգավորումներ, սանիտարական ու բուսասանիտարական չափանիշներ։
Ըստ էության, նման հայտարարությունները պատահական լինել պարզապես չեն կարող. Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ինքն էր ակնարկել, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։
Ու չնայած այդքան հստակ նախազգուշացումներին՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հաստիքային սատելիտ-արևմտամետները մինչ օրս չեն ներկայացրել, թե ինչ տնտեսական հաշվարկների հիման վրա են պատրաստվում Հայաստանը տանել դեպի Եվրամիություն։
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Փաստացի, Ռուսաստանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու գործնական դաշտերում արդեն կոշտացնում է դիրքորոշումը։
Ամենայն հավանականությամբ, որքան խորանան Հայաստանի եվրոպական նկրտումները, այնքան ծանր ու ցավոտ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...