Ոստիկանությունից մեզ տրամադրել են տվյալներ, թե 2020-2025 թթ․-ին քանի ոստիկան է ազատվել ծառաությունից թմրանյութեր օգտագործելու, ապօրինի շրջանառության և իրացնելու համար։ Ըստ վիճակագրության՝ ամենամեծ թիվը եղել է 2024-ին՝ 18 աշխատակից, որոնցից 15-ը՝ թմրամիջոց օգտագործելու, 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մեկ դեպքով Ոստիկանությունից հայտում են, որ տվյալ անձը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար։ Այլ կերպ ասած՝ շահադիտական նպատակներով զբաղվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի խոշոր չափերի վաճառքով։ Այս հանցագործությունը կատարողը պատժվում է չորսից ութ տարվա ազատազրկմամբ։
2021-ին ևս մեկ ոստիկան ծառայությունից ազատվել է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Նա մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի՝ առանց դրանք իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Այս տիպի հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարով (այս դեպքով մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին գործել է 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքը)»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից