Այսօր այցելել էի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայր։
Օրեր առաջ Շիրակի մարզում տեղացած ուժգին կարկուտը ոչնչացրել է հարյուրավոր հեկտար հողատարածքներ։ Բերք, որ ամիսներով մշակվել է մեր գյուղացու քրտնաջան աշխատանքով , այսօր չկա։ Մարդիկ կանգնած են լուրջ սոցիալ-տնտեսական խնդրի առաջ։
Սա միայն բնության քմահաճույք չէ։ Սա նաև գյուղատնտեսական ոլորտում պետական քաղաքականության բացակայության ուղիղ հետևանքն է։
Այո՛, վերջին տարիներ շարունակ անտեսվել են՝
▪️ հակակարկտային համակարգերի արդիականացումը,
▪️ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը,
▪️ և ամենակարևորը՝ գյուղացու հանդեպ հարգանքի քաղաքականությունը։
Այսօր գործող իշխանությունների կողմից պետք է հստակ արձագանք՝ ոչ թե զեկուցագրերով, այլ՝ կոնկրետ գործողություններով։
Գործող իշխանությունը պարտավոր է `
1. Մշակել հասցեական աջակցման ծրագիր՝ ոչ թե ընդհանրական խոստումներ, այլ՝ իրական նյութական աջակցություն,
2. Վերանայել գյուղատնտեսական ոլորտի պետական քաղաքականությունը, հատկապես Շիրակի նման մարզերում։
3. Սկսել ժամանակակից հակակարկտային համակարգերի ներդրումը։
Եթե այս աղետի ֆոնին կառավարությունը շարունակի իր լռությամբ պատասխանել տուժած ֆերմերների հարցերին, ապա դա քաղաքական հանցավոր անգործություն կլինի։
Ես իմ կողմից շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Ազգային ժողովում, պետական կառույցներում և հանրային բոլոր հարթակներում։
Մեր գյուղացին մենակ չպետք է մնա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից