«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասել Սոբհանին՝ հավելելով, թե «փորձվածը փորձելը սխալ է»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին Իսրայելի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին` աջակցության և զորակցության համար։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքում հնարավոր ագրեսիայի և «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցին՝ դեսպան Սոբհանին շեշտել է՝ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին նաև այն համատեքստում, որ Իսրայելը կփորձի առանձին երկրներ օգտագործել իր շահերի համար։ Նրա խոսքով՝ Իրանը կապի մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ Իրանի կարմիր գծերը հստակ են։
«Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ Սակայն մենք իրողությունների և փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք և անընդհատ ՀՀ կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- ասել է Իրանի դեսպանը։
Նա հավելել է ՝ երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը նաև հետագայում կազդի նրանց հետ հարաբերությունների վրա։
«Բարեկամին և թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում»,- ասել է Սոբհանին։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են, որ լարվածությունը չսրվի, քանի որ դա բխում է բոլոր երկրների շահերից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից