Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար
Վլ.Ավագյանի անվան Բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքն առաջինն է ՀՀ-ում, որն սկսում է բիոսոսնձի կիրառումը վարիկոզի բուժման համար: Այն անփոխարինելի ու ժամանակակից միջոց է, խիստ անհրաժեշտ ու արդյունավետ միջամտություն /https://www.youtube.com/watch?v=A_7OdJbZHQo/:
Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ այս միջամտության դեպքում չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, որով հատուկ բաղադրությամբ սոսինձը դուպլեքս հետազոտության հսկողությամբ կաթիլ-կաթիլ ներարկվում է, ու անպիտան դարձած, լայնացած ու դեֆորմացված անոթի պատերը կպչում են իրար:
Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է:
Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում:
Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապտասրատում են:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում