Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։
Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Իրանի նկատմամբ իրականացված հարվածը։ Ըստ հայտարարության՝ հարվածներ են հասցվել ռազմական հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, կենտրոնակայանների և միջուկային օբյեկտների։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար։
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարվածներին՝ մեղադրելով ԱՄՆ-ին դրանց աջակցելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել հարվածների առնչությամբ՝ խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այս հարձակումը։ Նա հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ։


















































Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Իսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»
Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններին
Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին
Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո Գուտերեշ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից