«Հայաստանի Կառավարությունը ցանկանում է լավ նախաձեռնություն անել, բայց ստացվում է՝ ինչպես միշտ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավական ակտերի էլեկտրոնային նախագծերի պորտալում քննարկման է դրվել մի կասկածելի նախագիծ, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է ՀՀ պետբյուջեն:
Ավիափոխադրողները (ինչպես տեղական, այնպես էլ միջազգային), որոնք կսկսեն թռիչքներ իրականացնել նախկինում չսպասարկված ուղղություններով, կստանան ֆինանսական աջակցություն.
15.000 դրամ՝ (39 դոլար) յուրաքանչյուր ուղեւորի համար Շիրակ օդանավակայանից Գյումրի թռիչքների համար։
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների համար՝ 20.000 դրամ (51 դոլար) մեկ ուղեւորի համար։
Ծրագրի նպատակն է ավելացնել ուղեւորահոսքը, ակտիվացնել զբոսաշրջությունը եւ ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում ուղեւորահոսքն աճում է, սակայն 2024 թվականին գրանցվել է 1,3 տոկոս նվազում։ Հաստատվելու դեպքում՝ նախագիծը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից։
Սա, մասնավորապես, կապված է կոնկրետ Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն դարձած հունգարական Wizz Air-ի հետ, որը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ բազայի բացումը այս ձմռանը ուղեւորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։
Կառավարությունը «հերոս հարկատուների» կողմից հավաքված գումարները, ըստ նախագծի, վճարելու է յուրաքանչյուր տեղի՝ ավիատոմսի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղի համար գնված չէ տոմս եւ չկա ամրագրում։ Ստացվում է, որ Կառավարությունը վճարելու է անգամ ինքնաթիռի դատարկ տեղերի համար սուբսիդիա:
Սա հերթական ապացույցն է գումարների մսխման, որի անունը իշխանությունները դրել են «սուբսիդիա» սեփական PR-ի համար, ընտրութուններից առաջ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի՝ այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...