Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Թոփ-լուրեր

Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վիճակի, դատավարության, խախտված իրավունքների, նրա եւ մյուս հայ գերիների վերադարձի հնարավորության եւ այս ուղղությամբ կատարվող աշխատանքի ու զարգացումների մասին NEWS.am–ը զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հետ։ 

Բոլորն էլ հասկանում են՝ սա քաղաքական գործընթաց է

Կարծում եմ՝ Ռուբենն անցել է շատ ծանր ճանապարհով, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալներն ու ռազմագերիները։ Նրանց պատշաճ խնամք չի տրամադրվում։ Ակնհայտ է, որ Ռուբենը զգալիորեն նիհարել է։ Իրականում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը նախկինում հնարավորություն ուներ պարբերաբար այցելելու նրանց, այլեւս չի գործում Ադրբեջանում։ Սա լուրջ խնդիր է, քանի որ դա միակ անկախ կառույցն էր, որը հնարավորություն ուներ վերահսկելու տեղի ունեցողը։ Ուստի մենք շատ մտահոգված ենք ինչպես Ռուբենի, այնպես էլ մյուս հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների առողջությամբ։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը հայտնի է որպես ավտորիտար ռեժիմ։ Երկրում կա ավելի քան 350 ադրբեջանցի քաղաքական բանտարկյալ, քանի որ Ալիեւը, իմ կարծիքով, վախենում է սեփական ժողովրդից եւ այն բանից, թե նրանք ինչ կարող են անել, եթե հնարավորություն ունենան ազատ եւ արդար ընտրությունների։ Ուստի այս ամենը հատուկ չէ միայն հայ կալանավորներին, բայց նրանց իրավիճակն առավել ծանր է։ Օրինակ, այն հանգամանքը, որ Ռուբենը եւ մյուսները նույնիսկ Աստվածաշնչին չունեն հասանելիություն որպես քրիստոնյաներ, պարզապես ամոթալի է։ Մենք պետք է լույս սփռենք տեղի ունեցածի վրա եւ բարձրաձայնենք նրանց վիճակի մասին։ 

Ցավոք, այն, որ գաղտնի է պահվում, թե նրանց ինչպես են վերաբերվում, նման է նրանց այսպես կոչված «դատական գործընթացներին»։ Ռուբեն Վարդանյանն արդեն ավելի քան վեց ամիս է՝ կանգնած է ռազմական դատարանի առջեւ, որը հանրության համար փակ է։ Բազմաթիվ անհիմն ապացույցներ են ներկայացվում։ Մարդիկ ասում են, թե վնասվածքներ են ստացել, բայց Ռուբենի հետ ոչ մի կապ չունեն։ Մեդիան չի կարող մասնակցել այդ դատավարություններին։ Անկախ դիտորդները չեն կարող ներկա լինել ոչ այս, ոչ մյուս դատավարություններին։ Սա փակ հասարակություն է, եւ հենց այսպես է ադրբեջանական ռեժիմը վարում այս դատական գործընթացները։

Գործի ընթացքում իրավական ընթացակարգերի խախտումները եղել են շարունակական և խիստ լուրջ։ Միջազգային իրավունքի համաձայն, ռազմական դատարանը իրավասու չէ քննելու քաղաքացիական անձի գործը։ Ռուբենը երբեք չի ծառայել բանակում, բայց նրան դատում են ռազմական դատարանում։ Սա պայմանավորված է նրանով, որ ռազմական դատավորներն ու դատախազները միջազգային իրավունքի համաձայն համարվում են ոչ անկախ, քանի որ ենթարկվում են գերագույն հրամանատարին, այս դեպքում՝ Ալիեւին։ Ուստի գործընթացը սկզբից ի վեր թերի եւ խախտումներով է ընթացել։ Անկախ նրանից՝ ինչ է  ներկայացվում այդ դատարանում, ցանկացած դատավճիռ կլինի ապօրինի և միջազգային իրավունքի նորմերին հակասող։ 

Նրան եւ իր փաստաբանին  բազմիցս մերժել  են եւ գործի նյութերը թարգմանված չեն տրամադրել։ Նրանք գրեթե չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրված։ Նա ըստ էության  իրավական գործընթացում ներգրավվելու հնարավորություն չի ունեցել։ Այս պահին դատավորները նույնիսկ չեն հետեւում ադրբեջանական օրենքներին։ Օրինակ՝ ապացույցների տեսանկյունից, ոչ մի վկա չպետք է ներկայացվի, եթե չունի անձնական՝ առաջին ձեռքից տեղեկություն Ռուբեն Վարդանյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ։ 

Եվ այդուհանդերձ, մենք բառացիորեն տեսել ենք 150-ից 200 այսպես կոչված վկաներ, որոնք  ցուցմունք են տալիս՝ մարդիկ, որոնք տուժել են Հայաստան-Ադրբեջան հակամարտության ժամանակ։ Նրանք խոսում են իրենց վնասվածքների մասին և ներկայացնում բժշկական փաստաթղթեր, բայց նրանցից ոչ մեկը չի ճանաչում Ռուբենին։ Ոչ ոք չի ասել, որ ճանաչում է նրան, տեսել է նրան կամ հանդիպել է նրան։ Նրանք բացարձակապես որևէ կապ չունեն նրա հետ։  

Նրանց ունեցած միակ այսպես կոչված տեղեկությունը Ռուբենի մասնակցության կամ պատասխանատվության վերաբերյալ այն է, ինչ լսել են մեդիայում՝ թե իբր նա է մեղավոր։ Սա չի կարող համարվել իրավաչափ ապացույց որևէ լեգիտիմ դատարանում։ 

Ցանկացած դատարանում, օրինակ, եթե ես ասեմ, որ իմ ընկերոջից եմ լսել, թե դուք որևէ մեկին մեքենայով հարվածել եք փողոցում, դա չի համարվի թույլատրելի ապացույց։ Նրանք կցանկանան, որ մարդն իր աչքով տեսած լինի՝ ասելով. «Ես տեսա, թե դու ինչպես արեցիր դա փողոցում»։ Այս դեպքում ոչ մի վկա որևէ ապացույց չի ներկայացրել, որ Ռուբենը իրականում որևէ բան արել է, որի մեջ նրան մեղադրում են։ Արդեն տեղի է ունեցել ավելի քան 20 դատական նիստ՝ փաստացի 21, և դրանք բոլորը նույն կերպ են ընթացել։ Ես չգիտեմ՝ ադրբեջանական ռեժիմն ում է փորձում խաբել այս դատավարությամբ։ Ոչ ոք դա չի ընկալում որպես լեգիտիմ կամ իրավաչափ գործընթաց։ Եվ այն անգամ կապ չունի նրա դեմ առաջադրված մեղադրանքների էությանը, որոնք, իհարկե, քաղաքական դրդապատճառներ ունեն և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Այն որ ինձ, որպես Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի, թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել ու մասնակցել դատական նիստերին, բնականաբար, ինձ համար անհնար է դարձնում նրան պաշտպանելը, քանի որ ես չեմ կարող անմիջական տեղեկատվություն ստանալ իրենից: Ես դիմել եմ դատարանին և դատախազին՝ թույլատվություն ստանալու համար։ Նույնիսկ Ադրբեջանի օրենքով միջազգային իրավաբանը կարող է միջազգային իրավունքի նորմերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել անձին, որը պահվում է Ադրբեջանում, , և դա այն էր, ինչ ես ցանկանում էի անել: Բայց Ադրբեջանի ռեժիմից ես ոչ մի պատասխան չստացա:

Սա, իհարկե, միջազգային իրավունքի ևս մեկ խախտում է: Ամբաստանյալը ունի իր փաստաբաններին ընտրելու իրավունք, ինչպես ներքին օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում: Եվ սա Ռուբենի իրավունքները ևս մեկ, շատ ակնհայտ խախտում է։ 

Մյուս կարևոր կետը, որը ցանկանում եմ շեշտել, այն է, որ երբ առաջին անգամ հանձնարարություն ստացա ներկայացնելու Ռուբենին, նա ինձ շատ հստակ ուղերձ տվեց՝ պետք է պաշտպանեմ ոչ միայն իր, այլև բոլոր հայ բանտարկյալների և ռազմագերիների իրավունքները: Նրա նպատակը զուտ իր ազատ արձակման հարցը լուծելը չէր: Նա իրականում ուզում է, որ բոլորը վերադառնան տուն: Եվ դա այն է, ինչի մասին մենք ամբողջ աշխարհում բարձրաձայնում ենք:

Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ Ալիևը շատ քաղաքական բանտարկյալներ է պահում՝ թե՛ սեփական քաղաքացիներին, թե՛ հայերին։ Այսպիսով, հարցն այն է՝ ինչպես կարող ենք հասնել հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Ցավոք, սա այլևս իրավական հարց չէ, սա քաղաքական հարց է։

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ալիեւի նկատմամբ

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը համատեղ ճնշում գործադրի Ալիևի վրա՝ այնպիսի մակարդակով, որ նրա համար դառնա անհնար և անընդունելի՝ շարունակել պահել հայ քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին։ 

Եվ կարող եմ ասել, որ Ալիևի նկատմամբ Վաշինգտոնից և նախագահի կողմից զգալի ճնշում է գործադրվում, ինչը, իմ կարծիքով, շատ կառուցողական և օգտակար է։ Իրականությունն այն է, որ Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին, որ հայ քրիստոնյա բանտարկյալները, ռազմագերները պետք է ազատ արձակվեն կամ նախքան խաղաղության պայմանագիրը կնքելը, կամ պայմանագրի կնքմանը զուգահեռ։  

Ես կարծում եմ, որ հենց այս տեսակի ճնշումն է այն, ինչը կստիպի Ալիևին իրավիճակին այլ կերպ նայել։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ պարզապես նույն կերպ կարող է շարունակվել։ 

Մի շարք հրապարակային հայտարարություններ եղել են, որոնք, իմ կարծիքով, բավական  հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշում է գործադրվում։ Վերցնենք այն, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը  խոսելով Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ ունեցած իր քննարկման մասին՝ նշել էր, որ այդ զրույցի ընթացքում հստակ փոխանցվել է՝ գերիները պետք է ազատ արձակվեն։ 

Գիտենք, որ նախագահ Թրամփի ներկայացուցիչները դա անձնապես ևս փոխանցել են Ալիևին։ Եվ Սպիտակ տունը զգալի աշխատանք է կատարում կուլիսներում՝ փորձելով խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել եւ ապահովել, որ քրիստոնյա հայ գերիներն անմիջապես ազատ արձակվեն։ 

Աշխատանքը, որը տարվում է այս հարցերով, շատ նման է հայտնի սառցալեռան օրինակին․ ջրի մակերեսին երևում է միայն 10 տոկոսը, իսկ 90 տոկոսը թաքնված է։ Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ հիմա շատ ավելի մեծ հույսեր ունեմ, ինչպիսին չեմ ունեցել երկար ժամանակ այն առնչությամբ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։  Ալիևը հասկանում է, որ պետք է համաձայնության գա  խաղաղության շուրջ, և եթե նա դա չանի, ապա հետևանքներ կլինեն։ Եվ, ի վերջո, գերիները պետք է ազատ արձակվեն այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ կամ դրանից առաջ։ 

Մինչեւ այժմ Ալիեւն առանձնապես լուրջ գին չի վճարել հայ գերիներին ապօրինաբար պահելու եւ դատելու համար։ Սակայն Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած քննարկումներից բավականին համոզված եմ, որ դա փոխվելու է, եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, և գերիները չազատվեն։

Կարծում եմ՝ կան բազմաթիվ տարբերակներ, որոնք քննարկվում են։ Իհարկե, ես չեմ կարող մանրամասնել դրանք։ Բայց կարող եմ վստահաբար ասել, որ իմ ունեցած զրույցներից հասկանալի է՝ այս հարցը նրանց օրակարգում առաջնահերթություն է։

Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է Ալիևին, որ անհրաժեշտ է ազատ արձակել հայ քրիստոնյա բանտարկյալներին։ Բնականաբար, Ալիևը պիտի ինքը որոշի՝ ինչ անել։ Բայց, կարծում եմ, որ շատ բաներ կան, որ նա ուզում է Վաշինգտոնից։ Կարծում եմ՝ նա կցանկանար հանդիպել նախագահ Թրամփի հետ Օվալաձև գրասենյակում։ Կցանկանար նաև, որ պատժամիջոցները հանվեին։ Իսկ այդ բաներից ոչ մեկը հնարավոր չի լինի, եթե խաղաղության համաձայնագիր չկնքվի և գերիները չազատվեն։

Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները

Ես նախկինում էլ մտահոգություն եմ հայտնել այն մասին, թե որքանով է վարչապետ Փաշինյանը ներգրավված այս հարցում։ Իհարկե, ես չեմ կարող տեղյակ լինել կուլիսային բոլոր զարգացումներից, սակայն մտահոգված եմ, օրինակ, այն փաստով, որ խաղաղության համաձայնագրում գերիների հարցը ներառված չէ։ 

Ես նաեւ մտահոգված եմ, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ինչպես ես եմ հասկանում, այն նախատեսում է, որ երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն միջազգային դատարաններում ներկայացված բոլոր գործերից, և ապագայում այլևս չեն կարողանա նման պահանջներ ներկայացնել։

Սա չափազանց կարևոր կետ է, քանի որ եթե խաղաղության համաձայնագիրն ստորագրվի մինչև գերիների ազատ արձակումը, դա կնշանակի, որ Հայաստանը ոչ միայն պետք է հրաժարվի իր արդեն ներկայացված դատական գործերից, այլ նաև ապագայում չի կարողանա բարձրացնել այդ հարցերը։

Հետևաբար, կենսական նշանակություն ունի, որ գերիները ազատ արձակվեն նախքան համաձայնագրի ստորագրումը, կամ դրա հետ միաժամանակ։ Հակառակ դեպքում, նրանք կարող են այնտեղ մնալ անորոշ ժամկետով, իսկ Հայաստանի կառավարությանը կարգելվի բարձրացնել նրանց հարցերը կամ շարունակել մտահոգություններ հայտնել։

Անհրաժեշտ է համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Միայն այն դեպքում կարող է խաղաղությունը երկարատև լինել, երբ բոլոր առկա հարցերը լուծված են մինչև կամ առնվազն՝ համաձայնագրի ստորագրման պահին։ Սա նշանակում է՝ իսկապես անհրաժեշտ է , որ վարչապետ Փաշինյանը պնդի այդ հարցը։ Որովհետեւ եթե դա չարվի, ապա դա հավասարազոր կլինի գերիներին Ադրբեջանում պարզապես բախտի քմահաճույքին թողնելուն։  

Ես չեմ կարող ասել՝ ինչ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, բայց կարող եմ ասել, որ ես շատ լավ տեղյակ եմ, որ Թրամփի վարչակազմն ուղղակի և միջնորդների միջոցով ճնշում է գործադրում հենց ուղիղ Ալիևի վրա՝ պահանջելով ազատ արձակել հայ քրիստոնյա բանտարկյալներին։

Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, կա նաև երրորդ կողմ՝ Միացյալ Նահանգները։ Նույնիսկ մինչև նախագահ ընտրվելը, Թրամփը Truth Social-ում գրառում էր արել՝ Արցախում տեղի ունեցածը բնութագրելով որպես էթնիկ զտում։ Նա նաև ասել էր, որ եթե դառնա նախագահ՝ կանգնելու է ամբողջ աշխարհի հետապնդվող քրիստոնյաների կողքին։

Թրամփի վարչակազմի՝ պաշտոնավարման սկզբից ի վեր արված բոլոր քայլերը լիովին համահունչ են այդ նախնական խոստմանը։ Իհարկե, այդ ամենը գործնականում պետք է տեղի ունենա։ Դեռևս հեռու ենք թե՛ խաղաղության համաձայնագրից, և թե՛ գերիների ազատ արձակումից։ Բայց ես վստահ եմ՝ սա Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ հարց է։

Եվ եթե Ալիևը ցանկանում է դրական հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, ապա ես լիովին համոզված եմ, որ դրա համար պայման է հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը։ Այդ հարաբերությունները չեն կարող բարելավվել, քանի դեռ նրանք մնում են բանտում։ 

Իհարկե, անհրաժեշտ է, որ աշխարհում բոլոր նման կերպ մտածող կառավարությունները հնարավորինս մեծ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը ցանկանում է համաձայնագիր և պատրաստ է այն ստորագրել արդեն հիմա։ Կարծում եմ՝  Վաշինգտոնում էլ լավ հասկանում են, որ Ալիևի հնչեցրած պնդումները՝ Սահմանադրությունը փոխելու, նոր միջանցք ստեղծելու կամ նման այլ պահանջների մասին, պարզապես ժամանակ շահելու և գործընթացը ձգձգելու պատրվակներ են։

Միացյալ Նահանգները բավականին մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Վաշինգտոնում հստակ հասկանում են, որ խնդիրը Ալիևն է, ոչ թե վարչապետ Փաշինյանը։ Սակայն մեզ անհրաժեշտ է, որ վարչապետ Փաշինյանը իր քննարկումներում Վաշինգտոնի հետ — և նաև հրապարակայնորեն — պնդի հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը և հրապարակային հանձնառություն ստանձնի, որ որևէ համաձայնագիր չի ստորագրի, քանի դեռ այդ հարցերը լուծված չեն։ Սա շատ կարևոր քաղաքական ուղերձ կլինի՝ ցույց տալու, թե ի վերջո ինչ է անհրաժեշտ լինելու անել։

Անկախ նրանից՝ Հայաստանը և Ադրբեջանն այս հարցը ուղիղ քննարկում են, թե ոչ, կարեւորն այն է, թե ինչ կլինի։ Կուլիսներում շատ բան է տեղի ունենում՝ տարբեր տեսանկյուններից գնահատվում են Ալիևի համար  հետևանքները, այն պարագայում, եթե նա ի վերջո չստորագրի խաղաղության պայմանագիրը կամ չազատի գերիներին։ Ես համոզված եմ, որ իրավիճակը կտրուկ փոխվել է։

Բայդենի վարչակազմի ժամանակ ԱՄՆ դիրքորոշումն էապես տարբերվում էր։ Վարչակազմը հայտարարում էր, որ փորձում է նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը երկու կողմերի միջև և, եթե լիներ մի հարց, որը կողմերից ոչ մեկը չցանկանար   ընդգրկել օրակարգում, ապա ԱՄՆ-ն չէր պնդի այդ հարցը, քանի որ հիմնական նպատակը պարզապես համաձայնության հասնելն էր։

Ի տարբերություն դրա՝ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը շատ հստակ է փոխանցվել երկու կողմերին․ ակնկալվում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, և հայ քրիստոնյա գերիները ազատ արձակվեն։ Սա պետք է տեղի ունենա որպես առաջնահերթություն։ 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է շարունակի հրապարակային կերպով բարձրաձայնել գերիների ազատ արձակման անհրաժեշտության և նրանց ազատությունը  առաջնահերթություն դիտարկելու հարցը։ Այո, իհարկե, ոչ ոք չի ուզում նոր պատերազմ։ Այո, խաղաղությունն առանձնապես կարևոր է։ Բայց հարցն այն է՝ խաղաղություն՝ ի՞նչ գնով։ 

Հենց կնքվի խաղաղության պայմանագիրը, Ալիեւն ասելու է՝ Հայաստանի հետ այլեւս քննարկելու ոչինչ չկա, ամեն հարց լուծում է ստացել խաղաղության պայմանագրով։ Իսկ եթե գերիները չազատվեն այդ համաձայնագրի ստորագրումից առաջ կամ դրան զուգահեռ, ապա նրանք կյանքի մնացած մասը կանցկացնեն բանտում։ Այդ դեպքում վարչապետ Փաշինյանը նույնիսկ հարց բարձրացնելու հնարավորություն չի ունենա, քանի որ Ալիևն այսպիսի պատասխան կտա. «Խաղաղության համաձայնագիր ունենք։ Ամեն ինչ ավարտված է։ Ուրիշ ոչինչ չունեմ քննարկելու»։

Այնպես որ, համապարփակ համաձայնագիր է անհրաժեշտ եւ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ 

Ե՞րբ կվերադառնան գերիները

Հիմա ես ավելի լավատես եմ, քան երբևէ վերջին երկու տարիների ընթացքում։ Կարծում եմ՝ զգուշավոր լավատեսության հիմքեր կան։ Նման դեպքերում ես միշտ զգուշավոր լավատեսություն եմ ցուցաբերում, բայց բանն այն է, որ մենք այլ ելք չունենք, քան շարունակել գործել, շարունակել արտահայտվել, շարունակել պաշտպանել բոլոր հայ բանտարկյալներին ։ Մենք այլընտրանք չունենք ։ Նրանց տուն վերադարձնելու միակ միջոցը դրա մասին բարձրաձայնելն է, պահանջելը, որ նրանց իրավունքները հարգվեն, որ նրանք վերադառնան տուն ՝ իրենց ընտանիքների մոտ: Առանց նման հանրային աջակցության, պարզապես ոչ մի հույս չկա։ 

Ես լավատես եմ.  հավատում եմ, որ ականատես կլինենք նրանց վերադարձին: Իհարկե, չեմ կարող ասել կոնկրետ երբ, բայց այն, ինչ կարող եմ հաստատ ասել, այն է, որ սա Ալիևի համար քարտ-բլանշ չէ, և նա կարող է դրա վրա ծախսել այնքան ժամանակ, որքան կցանկանար։  Նրա առջեւ դրվել են  ժամանակային սահմանափակումներ, ձեւակերպվել են նրանից ակնկալիքները՝ ինչ պետք է անի, երբ և ինչպես: Եթե նա չանի ոչինչ, դա Թրամփի վարչակազմի և աշխարհի այլ կառավարությունների կողմից գործողությունների կհանգեցնի:

Նա անսահմանափակ ժամանակ չունի, նախքան իր որոշումները իրենց հետեւանքները կունենան։  Ավելին, ինչպես արդեն ասացի, նա շատ բաներ է ուզում Վաշինգտոնից։ Հետևաբար, նման իրավիճակներում լուծումներ փնտրելիս, կարևոր է վստահ լինել, որ դիկտատորը՝ այս դեպքում Ալիևը, հասկանում է, որ եթե ոչինչ չանի, ապա լուրջ հետեւանքներ կլինեն։ Բայց միեւնույն ժամանակ, դրական հետեւանքներ կլինեն, եթե նա դա անի։ Իրականում ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով գնա։ 

Ինձ համար պարզ է այն, որ այս իրավիճակը երկար չի հանդուրժվելու։ Ի  վերջո, նա ստիպված կլինի որոշում կայացնել ։ Եվ, հաշվի առնելով այն հանհամանքը, թե ինչպես է նախագահ Թրամփը վարում իր արտաքին քաղաքականությունը, եթե ես լինեի Ալիևի փոխարեն, ես կանհանգստանայի։