«Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։Բանն այն է, որ իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։Համաձայն այս կենտրոնի կայքի՝ կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում:
Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր՝ ուղղակի ներդրումներ, եւ խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:Սա գրեթե նույն բանն է, ինչ որ խոստացել էին կատարել ԱՆԻՖ-ի դեպքում։
ԱՆԻՖ-ը եւս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, սակայն ձախողվեց ամեն բան։Այսինքն՝ «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը, կարճ ասած, «նոր ԱՆԻՖ» է։ԱՆԻՖ-ի կոռումպացված փորձից ելնելով՝ իշխանությունը, իհարկե, այս անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել է ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ հենց ՔՊ կուռք Նիկոլ Փաշինյանին։
Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները ՀՀ փոխվարչապետներն են՝ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմում են նախարարներ Դավիթ Խուդաթյանը, Վահե Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանը, Գեւորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը եւ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս կենտրոնի տնօրեն է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։Այս հարցով դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանի կինը «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։
Պատասխան չստացանք: Ինքը՝ Աբաջյանը, համացանցում այլեւս հասանելի չէ, ուստի պարզել չկարողացանք՝ ինչպես է աշխատելու, որ պետությունը ԱՆԻՖ-ի դեպքի նման խոշոր վնաս չկրի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...