Շոյգուն, Պուտինի կարգադությամբ, մեկնել է Փհենյան՝ բանակցելու Կիմ Չեն Ընի հետ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադությամբ, ժամանել է Փհենյան, որտեղ կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Սա Շոյգուի երկրորդ այցն է ԿԺԴՀ վերջին մի քանի ամիսների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն «Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշակի կետերի իրականացումը, ինչպես նաև Կուրսկի մարզի ազատագրմանը նպաստած կորեացի զինծառայողների հիշատակի հավերժացումը»։ Բացի այդ, Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը և միջազգային օրակարգի այլ հարցեր։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև փոխգործակցությունը զգալիորեն ամրապնդվել է անցյալ տարի համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը վերջին անգամ այցելել էր ԿԺԴՀ մարտի 21-ին: Այն ժամանակ նրան ընդունել էր Կիմ Չեն Ընը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից