Ճապոնիայում ստեղծվել է արհեստական արյուն, որը կարող է փոխներարկվել բոլորին
Նշվում է, որ սինթետիկ արյունը կարող է լուծել դոնորական արյան պակասի խնդիրը, կրճատել փոխներարկումների նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակը և բարձրացնել շտապ օգնության արդյունավետությունը։
Արհեստական արյունը պատրաստվում է հեմոգլոբինից, որը արդյունահանվում է ժամկետանց դոնորական արյունից:
«Այնուհետ նրան տեղադրում են պաշտպանիչ թաղանթում՝ կայուն, առանց վարակների արհեստական էրիթրոցիտներ ստեղծելու նպատակով։ Քանի որ այս արհեստական բջիջները չունեն արյան խումբ, կարիք չկա համատեղելիության թեստավորման»,-նշում է Tokyo Weekender-ը։
Առաջին փորձարկումները սկսվել են դեռևս 2022 թվականին ՝ առողջ կամավորների մասնակցությամբ։
Նախագիծը ղեկավարող պրոֆեսոր Հիրոմի Սակաին հայտնել է, որ թիմը մտադիր է արագացնել հետազոտությունները: Եթե նրանք հաստատեն նոր արհեստական արյան անվտանգությունն ու արդյունավետությունը, դրա գործնական կիրառումը կարող է սկսվել մինչև 2030 թվականը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից