«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։
«Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են:
Կարող էին դպրոցի հին շենքը ցանկացած այլ նպատակի ծառայեցնել, այլ ոչ թե «300 դպրոց կառուցելու պլանն ապահովելու համար» հիմնահատակ քանդել։ Ստացվում է, որ իշխանությունը պետական միջոցներն ուղղակի քամուն է տալիս։ Էջմիածնի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1969-ին, հիմնանորոգում հետագայում չի արվել։
Դպրոցն ունի 600-ից ավելի աշակերտ։ Փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ, որ հասկանանք, թե ով է այս գաղափարի հեղինակը, եւ որտեղ են սովորելու երեխաները շինարարության շրջանում։Սակայն գործավարուհին, իմանալով, որ հարցեր ունենք «շեֆին», անջատեց հեռախոսը։ Էջմիածնի համայնքապետարանից եւս փորձել էինք պարզաբանում ստանալ, գրավոր հարցում էին պահանջել եւ մինչ օրս չեն պատասխանել։
Իսկ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը՝ դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասնաշենքերն են քանդելու, այլեւ «տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող» 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...