Լոս Անջելեսում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարը (տեսանյութ)
Ըստ քննիչների՝ խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ ՄըքԳրայանը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու և միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։ Քննիչների տվյալներով՝ ՄըքԳրայանը եղել է հանցախմբի «ուղեղը»։ Ըստ քրեական գործի՝ նա կապեր է ունեցել հանցավոր շրջանակների հետ, սպառնացել է մի քաղաքացու զենքով և բեյսբոլի մահակով, և համարվել է անկանխատեսելի մարդ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ներկայացվել են ֆինանսական օգնության հայտեր՝ օգտագործելով կեղծ բանկային և հարկային փաստաթղթեր։
Իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են կանխիկ գումար, տեխնիկա և զենք։ Կասկածյալներին մեղադրում են դավադրության, բանկային և հարկային խարդախության, ինչպես նաև փողերի լվացման համար։
Գործողության արդյունքում ձերբակալվել է 14 անձ, որոնցից 13-ը հայկական ծագում ունեն, սակայն ԱՄՆ քաղաքացիություն են ձեռք բերել։ Առնվազն մեկ կասկածյալ կանգնած է արտաքսման սպառնալիքի առաջ։
View this post on Instagram


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից