«Երբ քննիչը դադարում է մտածել, արդարադատությունը դադարում է գործել
Այսօր քննչական մարմնի ղեկավարը շարել է քննիչներին՝ ոստիկանական տիպի շարահրապարակային ձևաչափով։ Բայց քննիչը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ պարեկ․ նրա աշխատանքը քննելն է, վերլուծելը, փաստեր հավաքելը՝ ոչ թե ցուցադրական զեկուցումներ տալը։
Քննչական կոմիտեն իրավական մտածողություն պահանջող, մասնագիտացված կառույց է։ Իսկ այս տեսարանը՝ «ուղիղ շարքով կանգնած, զեկուցում ընդունող» ոճով, խեղաթյուրում է քննիչի դերն ու էությունը։
Նման կերպարայնացմամբ ոչ միայն խարխլվում է քննիչի պրոֆեսիոնալ անկախության ընկալումը, այլև հասարակության աչքում նա այլևս չի տարբերվում շարքային պարեկից (վատ բան չկա պարեկ լինելու մեջ, բայց ամեն համազգեստ հագնող մարդու չպետք է վերաբերվել այսպես)։ Եվ սա ավտորիտար շերտավորման խնդիր է։
Այսպես շարելով քննիչներին՝ նրանցից փորձում են դարձնել ենթարկվողներ, ոչ թե մտածողներ։ Բայց երբ քննիչը դադարում է մտածել, արդարադատությունը դադարում է գործել։
Քննչական կոմիտեն պետք է կառուցվի ինքնուրույնության ու մտածողության հիմքի վրա, ոչ թե հրամայական կարգապահության»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից