Ավելի վաղ՝ մարտի 10-ին, Վրաստանի դատարանը Գեորգի Բաչիաշվիլուն հեռակա դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով յուրացումների եւ փողերի լվացման մեջ։ Այն ժամանակ Բաչիաշվիլին, չնայած երկիրը չլքելու գրավոր պարտավորությանը եւ գրեթե մեկ միլիոն դոլար գրավին, կարողացել էր գաղտնի հեռանալ Վրաստանից։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ տեղեկություն է ստացել Բաչիաշվիլու տեղաշարժերի մասին Կարմիր կամրջի եւ Սադախլո անցակետերի միջեւ ընկած հատվածում, որտեղ նա ձերբակալվել է։ Անհասկանալի է, թե ինչու է Բաչիաշվիլին վերադարձել Վրաստան՝ իմանալով, որ իրեն կարող են ձերբակալել։ Կամ՝ նա այս ամբողջ ընթացքում եղել է Վրաստանում՝ միտումնավոր տեղեկություններ տարածելով իր փախուստի մասին։ Պետական անվտանգության ծառայությունն այս պահի մասին չի նշում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը