«Պետք է հստակ ասեմ, որ մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են միմյանց հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային նորմերին, Հայաստանի ինքնիշխանությանն ու իրավասությանը համապատասխան։ Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը։
Այդ իսկ պատճառով ինձ շատ է դուր գալիս այս «Խաղաղության խաչմերուկ»-ը, այս ճանապարհը: Մի քննարկման եմ մասնակցելն պարոն Գրիգորյանի հետ։ Նրանք հարցրեցին Զանգեզուրի մասին, և ես միտումնավոր բարձրացրի այդ հարցը, քանի որ ուզում էի Հայաստանից լսել, որ ոչ մի ճանապարհ իրականում չի կարող լինել միջանցքային տրամաբանության մեջ» ,- ասել է նա:
Ղաթիբզադեն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարևոր է Իրանի համար, այդ իսկ պատճառով Իրանը միշտ հանդես է եկել միջև լավագույն հարաբերությունների օգտին։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ երկկողմ հարաբերությունների աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, աշխարհամշակութային ասպեկտները։
«Ես կցանկանայի եզրափակել այն մտքով, որ խաղաղությունն այն է, ինչ իսկապես անհրաժեշտ է մեր տարածաշրջանի համար։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները դա իրագործելու համար», — եզարփակել է Ղաթիբզադեն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից