VOR/DME 2700 վերգետնյա համակողմանի ազիմուտա-հեռաչափական ռադիոփարոսը նախատեսված է տեղադրման կետի նկատմամբ օդանավի գտնվելու վայրը որոշելու համար։ Այն աշխատում է շատ բարձր հաճախականությունների (ՇԲՀ) տիրույթում և կարող է միաժամանակ ուղեկցել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքավորումը երաշխավորված է ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից որպես օդային ուղիներում նավիգացիայի հիմնական միջոց, ինչպես նաև որպես լրացուցիչ միջոց՝ ինքնաթիռների վայրէջքի մոտեցման ժամանակ։
««Ազիմուտի» ռադիոփարոսն իրեն դրսևորել է որպես հուսալի և երկարակյաց սարքավորում։ Ներկայումս այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև օտարերկրյա օդանավակայաններում։ Այժմ մենք ավարտել ենք VOR/DME 2700-ի փորձարկումները Հայաստանում, ինչը թույլ կտա օդանավերին կողմնորոշվել օդային ուղիներում լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում»,- նշել է «Ազիմուտի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը։
«Ազիմուտը» օդանավակայանների և օդային ուղիների հագեցման համար նախատեսված օդանավագնացային համակարգերի և համալիրների ռուսաստանյան առաջատար մշակողն ու արտադրողն է։ Ընկերությունը մշակում, սերիապես արտադրում և քաղաքացիական ավիացիայի ձեռնարկություններին է մատակարարում կապի, նավիգացիայի, վայրէջքի, դիտարկման և օդային երթևեկության կառավարման ավտոմատացման միջոցներ։ Նաև մշակում և իրականացնում է օդանավակայանների և օդային երթևեկության կառավարման կենտրոնների հագեցման և վերազինման համալիր նախագծեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից