Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը Թուրքիան կապելու է թյուրքական աշխարհի հետ:
«Ե’վ Ադրբեջանը, և’ Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
«Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի և այն փաստով, երբ նման արտահայտությունն է օգտագործվում՝ այստեղ դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ… Մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք: Շատ հղում է արվում այդ թվում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ րդ կետին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա», — ասել էր նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը