Նստակյաց ապրելակերպը մեծացնում է Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը. գիտնականներ
Ըստ Alzheimer's & Dementia: The Journal of the Alzheimer's Association հանդեսում հրապարակված նոր հետազոտության՝ գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ նստակյաց ապրելակերպի՝ նստած կամ պառկած ժամանակի ավելացումը առնչվում է ճանաչողական կարողությունների վատթարացման և Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկին, որն իր հերթին կապված է ուղեղի ծավալի փոքրացման հետ։ Հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է նստակյաց կենսակերպի և նեյրոդեգեներացիայի միջև կապը 50 տարեկան և բարձր 404 մարդկանց շրջանում։ Հետազոտության մասնակիցները մեկ շաբաթվա ընթացքում նրանց ակտիվությունը անընդհատ չափող ժամացույցներ էին կրում։
Այնուհետև նրանց նստակյաց ապրելակերպը յոթ տարվա հետազոտության ընթացքում կապվել է նրանց ճանաչողական կարողությունների և ուղեղի սկանավորման արդյունքների հետ։ Ավելի շատ ժամանակ նստած անցկացնող մասնակիցներն ավելի հակված էին ճանաչողական կարողությունների անկման և նեյրոդեգեներատիվ փոփոխությունների՝ անկախ նրանից, թե որքան են ֆիզիկական վարժություններ կատարել։
Վերոնշյալ արդյունքներն ավելի համոզիչ էին Ալցհայմերի հիվանդության գենետիկ ռիսկի գործոն՝ APOE-e4 կրող մասնակիցների շրջանում, ինչը ենթադրում է, որ նստակյաց ժամանակի կրճատումը կարող է հատկապես կարևոր լինել տարեցների համար, որոնք Ալցհայմերի հիվանդության բարձր գենետիկ ռիսկի խմբում են։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ նստակյաց ժամանակի կրճատումը կարող է խոստումնալից ռազմավարություն լինել նեյրոդեգեներացիայի և հետագա ճանաչողական անկման կանխարգելման համար։ Այդ հետազոտությունն ընդգծում է նստակյաց ժամանակի կրճատման կարևորությունը, հատկապես Ալցհայմերի հիվանդության զարգացման բարձր գենետիկ ռիսկի ենթակա տարեցների շրջանում։ «Մեր ուղեղի առողջության համար կենսական նշանակություն ունի օրվա ընթացքում նստակյաց ժամանակից ընդմիջումներ անելը և շարժվելը՝ մեր ակտիվ ժամանակը մեծացնելու համար»,-նշել են գիտնականները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից