Ընկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ կարկուտ գա. Աղձքի բնակիչները բողոքում են
Աղձք գյուղի բնակիչ ենք, այստեղ ծնվել, մեծացել ենք, ուզում ենք մեր հող ու ջուրը շենացնենք, բայց ոնց հասկանում եմ՝ ինչ-որ մարդիկ ընկել են մեր հետևից, մեզ թիկունքից են հարվածում, մտածված չեն կրակում հակակարկտային կայաններից, որ կարկուտ գա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աղձ գյուղի բնակիչներից Յավրիկ Գասպարյանը՝ անդրադառնալով նախօրեին եկած ուժեղ կարկուտի հետեւանքներին։
«Մենք տեսնում ենք, որ երբ մարդիկ կրակում են, հինգ րոպե հետո ամպերը ցրվում են։ Այս ամենի հետևում ո՞վ է կանգնած, ամենախիստ ձևով դրանք պիտի պատժվեն։ Եթե մի քիչ չար մարդ լինեինք, մենք իրենց տուն ու տեղը պիտի ջարդած լինեինք, ոնց որ մեր կանաչ ծառերը մտածված ջարդեցին։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ նպատակ են որոնում այստեղ. Կամ ժողովրդին գազազացնում են ինչ-որ մեկի դեմ, կամ էլ քնած են եղել։ Դրանք պիտի պատժվեն, սրանց հարցը մեկնդմիշտ պիտի լուծվի։ Թող վերացնեն էդ կայանները, մարդիկ իմանան, իրենց գլխի ճարը տեսնեն, գնան ցանց քաշեն։
Միշտ կրակել են ու այդ հարցը լուծվել է, այսօր մտածված մեջքից թիրախավորել են գյուղացուն»։
Աղձքի բնակիչը նշեց, որ ինքն անձամբ 200 հատ խնձորի ծառ ունի. «Գնացել եմ, նայել եմ, անասնակեր չի մնացել։ Մի 15 րոպե խոշոր կարկուտ ա եկել, մինչեւ հիմա պատերի տակ կարկուտի հատիկները մնացել են։ Հիմա փաստի առաջ է կանգնել գյուղացին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից