Մեքենայից թռած անձրեւաջուրը՝ ծեծկռտուքի պատճառ. մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Էջմիածնի Վազգեն Սարգսյան-Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում դաժան ծեծի ենթարկված երիտասարդ տղան դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։
Մահացած երիտասարդի հարեւաններից Խաչիկ Բաղրամյանը NEWS.am–ին պատմել է, որ վիրաճաբանության ժամանակ իր թոռն էլ է եղել դեպքի վայրում. վիճաբանությունը ծագել է չնչին շարժառիթից։
«Ընկերոջ հետ ավտոմեքենայով հետ գալիս իրենց մեքենայից անձրեւաջուր է թռել մյուս մեքենայի վրա, հիմնական պատճառը դա է եղել»,– պատմել է Խաչիկ պապը։
Ավելի ուշ երիտասարդները եկել են Պարգևի և ընկերոջ հետ հաշիվներ պարզելու։ Վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել։ Դրան ականատես է եղել Պարգևի ընկերոջ տատը։ 22-ամյա Պարգև Հակոբյանին սպանելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։
Պարգևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում, թե ոստիկաններն այժմ ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք հենց երիտասարդի սպանության դեպքն են փորձել թաքցնել, թե ոչ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից