1940-ականների Ֆրանսիան չի խայտառակվել, որովհետև կապիտուլացված Ֆրանսիայում գտնվել է գեներալ դը Գոլ, ով չի համակերպվել Հիտլերի վեցնոցը դառնալու մտքի հետ. Միհրան Հակոբյան
Սրանք հանրահռչակ փաստեր են, որոնք առանձնապես քննության կարիք չունեն: Ինչու՞ եմ սա արծարծում, որովհետև Նիկոլը փորձում է Երկրորդ աշխարհամարտի պատմության կեղծումը ծախել եվրոպացիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի վրա:
Պետական հեռուստաընկերության եթերում Նիկոլի քարոզիչները կազմակերպում են «քննարկում», որտեղ ոմն «քաղաքագետուհի» թեմա է բացում, թե խորհրդային և հետխորհրդային տարիներին հայության շրջանում միֆ է պտտվել, թե իբր Երկրորդ աշխարհամարտում Ֆրանսիան չի կռվել կամ լավ չի կռվել (արհեստածին հերյուրանք): Դրա վրա Պետրոսը չափ է տալ, իսկ «փորձագիտական» խոռը սկսում է՝ …այն էլ ոնց է կռվել… ի տարբերբերություն ԽՍՀՄ-ի՝ Ֆրանսիան այսպես, Ֆրանսիան այնպես… Կարճ ասած՝ բեմադրվում է մի տեսարան, որտեղ Նիկոլի անգրագետ քարոզիչները միաժամանակ համ վատաբանում են «քըխ սովետին», համ էլ հաճոյանում են Մակրոնի Ֆրանսիային:
Հանրայինի եթերում պատմությունը կեղծելով՝ Նիկոլն իր եվրագործընկերներին ստոր ծառայություններ է մատուցում, որ հանկարծ չբարկանան, թե ինչու էր մայիսի 9-ին Մոսկվայում: Միաժամանակ, Նիկոլը Մակրոնին «քավորի պատասխան էր» տալիս: Հիշու՞մ եք, որ Հայաստանում Մակրոնի դեսպանը հայտարարում էր, թե Նիկոլը չի հանձնել Արցախը, այլ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրողներն են հանձնել: ԽՍՀՄ դերը վարկաբեկելով ու Ֆրանսիայի դերը բարձրացնելով՝ Նիկոլի քարոզիչները Մակրոնին վարձահատույց են լինում հենց այդ հայտարարության համար»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից