Փարիզում Չեմպիոնների լիգայի խաղից հետո մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների ամբոխի մեջ (տեսանյութ)
Փարիզի Ելիսեյան դաշտերում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղում Փարիզի Սեն Ժերմենի (ՊՍԺ) ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ, հայտնում է Le Parisien թերթը։ Վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Թերթի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը փորձել է քշել՝ ընթացքում հարվածելով երեք երկրպագուների։ Երկրպագուները դուրս են բերել վարորդին և այրել մեքենան, որը շուտով պայթել և ամբողջությամբ այրվել է, պատմել են ականատեսները։ Վարորդի ճակատագիրը դեռ անհայտ է։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի` Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո փարիզյան ակումբի երկրպագուները զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Երկրպագուները ջարդել են խանութների ցուցափեղկերը, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, օգտագործել պիրոտեխնիկա։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է 43 մարդ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից