Նշվում է, որ 2025 թվականի մայիսի 4-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ «Ազեր Բադամովային արգելվում է մուտք գործել Ռուսաստան՝ ըստ «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» Ռուսաստանի Դաշնության դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների։ Դրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ Միլլի Մեջլիսի պատգամավորը բազմիցս հակառուսական և ռուսատյաց հայտարարություններ է արել», - նշել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրն ընդգծել է, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցներն «անհատական բնույթ» ունեն և չեն ազդում «ռուսական կողմի անփոփոխ հանձնառության վրա՝ զարգացնելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով»։
«Ռուսաստանը բարեկամ երկրների հետ հարաբերություններում stop list-երի պրակտիկայի կողմնակից չէ։ Ինչպես հայտնի է, նախկինում Ադրբեջան մուտք գործելու արգելք էր դրվել մի շարք ռուսաստանցի օրենսդիրների նկատմամբ։ Վերջին նման դեպքը վերաբերում է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին։ Մոսկվայում կարծում են, որ նման հարցերը ճիշտ կլինի լուծել դիվանագիտական ուղիներով, այլ ոչ թե լրատվամիջոցներով բողոքի հայտարարություններ անելով»,-հավելել է աղբյուրը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը