Կասկած կա՝ գետն է ընկել. Մարմարիկում դեռ որոնում են 2-ամյա տղային. մանրամասներ
Կոտայքի մարզի Մարմարի գյուղում երկրորդ օրն է շարունակվում են երկու տարեկան տղայի որոնողական աշխատանքները, որին ներգրավված են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները։ Բացի այդ, որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Մարմարիկի բնակիչները։
Վարկածներից մեկն այն է, որ երկուամյա Տիգրանը ընկել է իրենց տնից մի քանի մետր հեռավորությամբ հոսող Մարմարիկ կետը։
Բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Փոքր գյուղ է, բոլորը բոլորին ճանաչում են: Օրինական ընտանիք է, երեխայի հայրը ծնողների հետ է ապրում: Երկու օր է, որ էս չարաբաստիկ դեպքը պատահեց, չգիտենք, թե վերջը ինչ ինչ կլինի, կասկած կա, կարող է ջուրն ընկել: Նաև կասկած կա, որ կարող է գողացել, տարել են, բայց ոչ մի բան էլ դեռ չի հաստատվում:
Չորս տարեկան աղջիկ էլ ունեն: Երկու երեխաները եկել են հոր ու պապու մոտ, որտեղ ավտոներ են ռեմոնտ անում: Դրանից հետո անհայտացել է երեխան: Ոչ ոք տվյալներ չունի, թե գնաց գետի կողմ, գնաց գյուղի մեջ, թե որտեղ»:
Մեկ այլ գյուղացի էլ հավելեց. «Գյուղը ջահելությունից բռնած, մեծերով վերջացրած, սաղ էլ ման են գալիս, էլ ջրերում էլ քարերի տակն էլ նայում են։ Էս գյուղը նենց գյուղ ա, որ մեկ մյուսի համար կանգնած ա, ամեն պահին, ամեն վայրկյանին: Էդ երեխուն էլ անգամ բոլորն էլ ճանաչել են:
Գյուղի ջահելները վարար ջրի մեջ մտել, ման են եկել: Սաղ գիշեր չենք քնել, Մեկը իմ տղեն տուն չի եկել, ման են եկել սաղ գիշեր փրկարարների հետ կամ առանձին:
Մալադեց էս մեր փրկարարներին, էս մի սուտկա է, չեն քնել, մինչև հիմա ման են գալիս»:
Մի կին էլ պատմեց, որ իրենց տանը երեխաները խաղացել են, ինքը դուրս է հանել, նստել են նստարանին, ինքն էլ կողքներն է եղել. ««Հետո երեխեք գնացին տուն, ես գնացի պառկեցի, այդքան բան: Պապն ու տատն էլ այդտեղ մեքենայի վրա գործ էին անում: Ինքը ճարպիկ երեխա էր, վազում էր: Իմ տան երեխան էր, վրես այնպես է ազդել: Ես նստել եմ կողքները, մինչև քույր ու եղբայր գնացել են տուն, բայց չեմ տեսել, որ մտել են տուն»:


















































Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ
Հայտնի է Գեղարքունիքի մարզում 3-ամյա երեխայի մահվան պատճառը (տեսանյութ)
Այն վայրում, որտեղից գտել են Տիգրանին, նույնիսկ ես եմ եղել, ոչ մի հետք չկար. կամավոր
3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից