«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից մանրամասնում են, որ դատարանում հայցվորների լիազորված ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Գենյա Պետրոսյանը։
Վիճարկվող որոշմամբ կառավարությունը նախատեսում է երաշխավորել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցների ներգրավումը բանկերից՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Հայցվորների կարծիքով՝ այս որոշումը խախտում է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ, մասնավորապես՝
- Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց սահմանվել է հաջորդական գրավը, որը չի երաշխավորում պետական միջոցների վերադարձը և չի համապատասխանում բյուջետային օրենսդրության պահանջներին։
- Որոշման ընդունման պահին բացակայում էր ընկերության ակտիվների շուկայական արժեքի գնահատումը, ինչն անհրաժեշտ էր օրենքով նախատեսված սահմանաչափի պահպանման պահանջը ապահովելու համար, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն Կառավարությանը վերապահված չէ։
- Օգտագործված ֆինանսական տվյալները մեկ տարվա հնություն ունեն և չեն բավարարում ընկերության վճարունակության արդի գնահատման պահանջին։
- Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը բացակայում է, ինչը պարտադիր նախապայման է բյուջետային երաշխիք տրամադրելու համար։
- Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ անվավեր են ճանաչվել «Լիդիան Արմենիա»-ին ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության վերաբերյալ վարչական ակտերը։
Անկախ փորձագետների, այդ թվում՝ «Էլարդ» ընկերության գնահատմամբ, ծրագրի իրագործումը պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր, ներառյալ՝ ջրային ռեսուրսների պոտենցիալ աղտոտում, ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի օգտագործման ռիսկերը գնահատված չլինելու և թթվային դրենաժի սպառնալիքներ։
Հայցը հիմնված է ինչպես քաղաքացիների՝ առողջ և անվտանգ միջավայրում ապրելու, առողջության իրավունքների, այնպես էլ ՀԿ-ների՝ բնապահպանական շահերի պաշտպանության իրավունքի վրա՝ Օրհուսի կոնվենցիային համապատասխան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...