«Համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելն ինքնին կարևոր հանգրվան է, քանի որ այն ընդգծում է կողմերի միջև առանց արտաքին միջնորդության ուղիղ երկխոսության արդյունավետությունը, որի անարդյունավետությունը ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից միայն անունը մնաց։ Մենք հույս ունենք, որ սա նաև վկայում է Հայաստանում աճող ըմբռնման մասին, որ հարևանների հետ ամուր և փոխշահավետ հարաբերությունները անհնար են առանց պատասխանատու մոտեցման, որը զերծ է շովինիզմից և գաղափարախոսական պատրանքներից», — նշել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, միայն համաձայնագրի տեքստը բավարար չէ կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Ադրբեջանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք իրականում կոչ են անում ադրբեջանական հողերի բռնակցմանը, մնում է լուրջ խոչընդոտ։ Սա ուղղակի հակասություն է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի մասին համաձայնագրի կետերին։ Ավելին, խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ հղում անելով հատկապես սահմանադրական դրույթներին», — հավելել է դեսպանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը