«Մարդուն համոզում են, որ ինքն ունի առաքանի, և որ դա ստանալու համար լրացուցիչ վճար է հարկավոր։ Հաղորդագրությամբ առաջարկվում է հղումով մտնել և վճարում անել։ Բնականաբար, այնտեղ բանկային քարտի տվյալներն են ուզում վճարումը կատարելու համար, գողանում տվյալներն ու քարտը դատարկում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված հեռախոսային նոր խաբեությանը։
Քաղաքացիները նման բովանդակությամբ կեղծ հաղորդագրություններ են ստանում՝ «Ձեր ծանրոցը ժամանել է առաքման տարածք, փաթեթը չի կարող առաքվել ոչ ամբողջական հասցեի պատճառով, խնդրում ենք թարմացնել բնակության հասցեի մասին տեղեկությունը»։ Հաղորդագրությունում առկա հղումով անցնելու դեպքում քաղաքացիները կարող են խարդախության զոհ դառնալ։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, խարդախության ձևը չէ, փոխվել է միայն հաղորդագրությունների բովանդակությունը։
«Հիմա իրավիճակն ավելի վատ է, որովհետև տեքստերն ավելի գրագետ են դարձել, հղումներն ավելի շատ են նմանվում իրական հղումներին»,–ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ չնայած դրան, հնարավոր է հեշտությամբ պարզել է, որ հաղորդագրությունը կեղծ է։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից