Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել։ Euromedia24-ի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև նրա օգնականին։
Ավեի վաղ, 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան պաշտոնակություն է սպասվում և ոչ միայն։
ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… ցանկը կարելի է շարունակել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից