Վենսի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին հանձնարարել է քրտնաջան աշխատել պատերազմն ավարտելու համար եւ շարունակաբար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծում գտնելու համար, ասել է Վենսը։ Ռուսաստանն առաջարկում է կարգավորման իր պայմանները, Ուկրաինան առաջարկում է իր պայմանները, «իսկ դիվանագիտության խնդիրն է փորձել միավորել այս երկու կողմերին»,- նշել է Վենսը։ «Ամենամեծ բեկումն այն է, որ մենք ստիպեցինք նրանց երկուսին էլ խոսել այն մասին, թե ինչ պետք է անեն պատերազմը դադարեցնելու համար»,- ավելացրել է փոխնախագահը: Միաժամանակ նա նշել է, որ այժմ ավելի լավատես է կարգավորման հարցում, քան երկու շաբաթ առաջ, իսկ երկու շաբաթ առաջ ավելի լավատես էր, քան երկու ամիս առաջ։
Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն
Ուկրաինայում պատերազմի եւս մի քանի տարով երկարաձգումը կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառման, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Եթե այսպես շարունակվի եւս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, եւ այն կարող է վերաճել միջուկային պատերազմի»,- ասել է Վենսը բլոգեր Չարլի Քիրքի հարցազրույցում: Նրա խոսքով՝ հիմնական լրատվամիջոցները հաճախ գրում են, որ եթե մարտերը շարունակվեն, «ռուսները կընկնեն, ուկրաինացիները կվերցնեն իրենց տարածքները, եւ ամեն ինչ կվերադառնա նրան, ինչ եղել է պատերազմից առաջ»։ Սակայն «սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։


















































ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից