Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ: Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից, Ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք է բերել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից. 50 աթոռ և 8 սեղան՝ ընդհանուր 3 մլն 381 հազար դրամ արժեքով։
Ստացվում է, որ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ ԱԺ սրճարանի տարածքում այս պահին տեղադրված են ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները:
Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում. «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 մլն 470 հազար դրամ արժեքով:
Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում: Եվ հարց է առաջանում՝ 10-20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից 100 հազար դոլարից ավելի գումար ծախսել՝ սրճարան կառուցելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...