Amazon-ն արձակել է ինտերնետային արբանյակների առաջին խմբաքանակը՝ ցանկանալով մրցել Մասկի Starlink-ի հետ
Ամերիկյան Amazon ընկերության Project Kuiper ինտերնետ արբանյակների առաջին խմբաքանակն ուղեծիր է արձակվել United Launch Alliance (ULA) Atlas V հրթիռի միջոցով Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Այս մասին հայտնում է AP-ն։
Առաջիկա շաբաթների ընթացքում 27 սարք կհասնի մոտ 630 կմ բարձրության։ Ջեֆ Բեզոսի կողմից հիմնադրված Amazon-ը նախատեսում է ուղեծիր դուրս բերել ավելի քան 3,200 նման արբանյակներ՝ համաշխարհային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար:
Ինչպես նշել է Amazon-ը, արբանյակների նոր տարբերակը ստացել է «զգալի բարելավումներ»՝ համեմատած 2023 թվականի փորձարկված նմուշների հետ։ Նախագիծը նախատեսված է ձեռներեց Իլոն Մասկի SpaceX-ի Starlink-ի հետ մրցելու համար։ Վերջինս արդեն արձակել է ավելի քան 8,000 արբանյակ, որոնցից ավելի քան 7,000-ը մնում են ուղեծրում։ Եվրոպական OneWeb օպերատորն ունի հարյուրավոր սարքեր ավելի բարձր բարձրությունների վրա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից