Երևան քաղաքում կառավարման «խորը» ճգնաժամ է. Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքում կառավարման «խորը» ճգնաժամ է։
ՔՊ ու հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել «իշխանության» նախագծերը։
Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ կոալիցիան ճաքեր է տվել ու ինչքան էլ մի քանի փորձից «առևտուրը» ստացվեց, անգամ այդ պարագայում ՔՊ-ի նախագիծը չստացավ բավարար ձայներ։
Ուշքի չգալով ՔՊ-ն ու հանրապետությունը ծլկեցին դահլիճից՝ չմասնակցելով «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պետք է կասեցվեր տրանսպորտի թանկացումը։
Հերթական անգամ ապացուցվեց, որ սրանք առաջնորդվում են սեփական շահը գերադասելով ժողովրդի բարեկեցությունից։
Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու։
Բոլոր իրական ընդդիմադիրների համախմբման արդյունքում ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են։
Հետ հաշվարկը սկսված է այսուհետ, որ խմբակցությունը կամ անկախ ավագանին իր քայլով կաջակցի ոչ լեգիտիմ «իշխանությանը», բոլորին ու բոլորի ստվերային խաղացողներին հանրության առջև բացահայտելու ենք…
Երևան քաղաքի փրկության միակ բանաձևը։
Արտահերթ ավագանու ընտրություններ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից