Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

















































