Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքներին, նշել է, թե նախկին իշխանությունները ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հավանություն են տվել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նշում է․ «Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին Yerevan.Today-ը խնդրեց նշել, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն տվել Ցեղասպանության լինել-չլինելը ուսումնասիրելու՝ կառավարական հանձնաժողովի ստեղծմանը, որովհետև համացանցում նման տեղեկատվություն հասանելի չէ։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։
Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում /բնորոշումը իր շեֆինն է/ և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից