Եվ ոչ ոք հարց չի տա. Եթե թշնամու ձեռքում՝ գերության մեջ, հնարավոր է պարբերաբար բարոյախրատական և մոտիվացիոն նամակներ գրել և ձայնային հաղորդումներ ուղարկել, հապա մնացյալ երկու տասնյակ և ավել գերիները ինչու չեն օգտվում նման հնարավորությունից:
Եվ սա այն թշնամին է, որ հայ ազգի և հայկական պետության վախճանն է ծրագրել և հետզհետե իրագործում:
Եվ ոչ ոք հարց չի տա. Ինչու է այս ամենը տեղի ունենում գերեվարվելուց մի քանի հարյուր օր անց, այն համատեքստում, երբ Հայաստան երկիրը նույն այդ գերեվարած թշնամուն ծառայող ռեժիմն է
Կան նմանատիպ շատ այլ անհարմար հարցեր, որ միտքը փակ մարդու համար ուղղակի անընդունելի են, անընդունելի են, քանզի ինքն իր գլխում ստեղծել է որոշակի հորինված՝ ոչ իրական ճշմարտություն:
Իմ՝ որպես հայ ինտելեկտուալի պարտականությունն է խոսել և անհարմար, սակայն անհրաժեշտ հարցեր բարձրացնել նաև այն ժամանակ, երբ թվում է, թե ամբողջ ժողովուրդը ոչխարի հոտի պես, ոչ ակնառու ուժի ուղղորդմամբ գնում է հերթական թակարդի գերին դառնալու:
Խոսել այն ժամանակ, երբ բոլորը լուռ են:
Խնդրում եմ ուղեղներդ մի անջատեք, մի տրվեք էմոցիաների: Միշտ հարցեր տվեք, և մտածեք: Մարդիկ, որ դադարում են մտածել, դառնում են այլոց ծառան:
Հիշեք սա:
Հիտլերյան Գերմանիայում «լոյալություն մինչև մահ» էին քարոզում և հիտլերյան էսէս կոչված հատուկ ջոկատում ասում էին՝ «ձիերը թող մտածեն, նրանք մեծ գլուխ ունեն»:
Եթե ձիերն է, որ մտածել գիտեն, ապա եղեք ձի, այլ ոչ ոչխար:
Իսկ ավելի լավ է, որ մարդ մնաք՝ մտածելու կարողությունից չհրաժարված:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից