Շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա. Վարդան Օսկանյան
«Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։
Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։
Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը»,- գրել է նա:


















































Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան
Ապագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից