Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել
Հիշեցնենք․ Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով է առաջադրվել, պարզվեց՝ արդեն ՔՊ-ական է դարձել։ Ի դեպ, զրույցի սկզբում չէր խոստովանում, որ Փաշինյանն ու կինը Մեղրի են այցելելու, երբ ասացինք, որ արդեն հայտարարվել է, ասաց, որ հանդիպումը լինելու է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում․ «Ինձ չեն ասել, բայց եթե լինի, անպայման մասնակցելու եմ»: Փաստորեն, ուզում եք կրթվել ։«Այո, անպայման»: Դուք է՞լ եք նոր հայտնաբերել, որ կրթվելը նորաձեւ է։
«Ավելորդ հարցեր ես տալիս, քեզ հետաքրքիր էր՝ 2 հարց տվիր, էլ մի շարունակի»: Կրթությունը կարեւորող մարդը բա այդ տոնով կխոսի՞, կրթություն ունե՞ք։ «Շատ»: Որքա՞ն։ «Նորմալ է, ի՞նչ վատ բան կա, թող բոլորն էլ գնան կրթվեն»: Շա՞տ մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու։ «Չգիտեմ, մարդիկ գրանցվում են, մեր մոտ չեն գրանցվում, որ ես իմանամ՝ ով ա գնալու, ով` չէ»: Իսկ Դուք գրանցվե՞լ եք։ «Ի՞նչ կապ ունի էդ, իմ գնալը կապ ունի՞ մնացածի հետ… Ինձ պետք չի գրանցվել, որպես համայնքապետ՝ ես մտնելու եմ, ես իմ տունս, իմ օջախս մտնելու համար գրանցվելու պետք չունեմ»: Բայց հնարավոր է չթողնեն` Դուք ՔՊ-ից չեք։ «Ո՞վ ասավ՝ ՔՊ-ից չեմ, կակռազ՝ ՔՊ-ից եմ»: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակո՞վ չէիք առաջադրվել։ «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...