Սկանդալ՝ Թուրքիայում. Մոուրինյուն գավաթային պարտությունից հետո բռնել է «Գալաթասարայի» մարզչի քթից (տեսանյութ)
Պորտուգալացի մասնագետը բռնել է իր թուրք գործընկերոջ քիթը։ Բախումից հետո Օկան Բուրուքը ընկել է խոտածածկին՝ բռնելով դեմքը։
Դրան նախորդել էր խաղի գլխավոր մրցավար Ջիհան Այդընի կողմից ցուցադրված չորս կարմիր քարտ՝ երկուական յուրաքանչյուր թիմի ֆուտբոլիստներին։ «Գալաթասարայից» հեռացվել են կիսապաշտպաններ Բարիշ Յըլմազն ու Քերեմ Դեմիրբայը, իսկ «Ֆեներբահչեից»՝ Ֆրեդն ու Մերտ Յանդաշը։ Բացի այդ, Մոուրինյոն և նրա օգնականները՝ Սալվատորե Ֆոտին ու Սանդրո Զուֆիչը, նույնպես կարմիր քարտեր են ստացել։
«Գալաթասարային» հաղթանակ և Թուրքիայի Գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր է պարգևել Վիկտոր Օսիմհենի դուբլը։ «Ֆեներբահչեի» միակ գոլի հեղինակը դարձել Մոսկվայի «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Սեբաստյան Շիմանսկին։
Նշենք՝ սկանդալային միջադեպից հետո Մոուրինյուն չի ներկայացել հետխաղային մամուլի ասուլիսին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից