ԱԺ քպական պատգամավոր Վիլեն Գաբրիել յանն, ինչպես հայտնի է, ստիպված եղավ հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նման հայտարարություն նա արեց այն բանից հետո, երբ անսթափ վիճակում Գյումրիում մարտի 30-ին դրսևորել էր պատգամավորի կարգավիճակին անհարիր ու, առհասարակ, անընդունելի պահվածք, այդ թվում՝ հայհոյական արտահայտություններ էր արել այդ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարող «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողի հասցեին: Բացի այդ, դրանից հետո էլ նա անընդունելի (մեղմ ասած) պահվածք էր դրսևորել նաև այլ լրագրողների նկատմամբ:
Ի վերջո, նախօրեին Վիլեն Գաբրիել յանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդունելով, որ պատգամավորին անվայել պահվածք է դրսևորել:Իրականում ՔՊ-ի ու հատկապես այդ կուսակցության պատգամավորների շարքերում Վիլեն Գաբրիել յանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ «աչքի է ընկել» անհարիր ու անհարգալից պահվածքով, հասարակության հանդեպ ընդհանրապես, լրագրողների հանդեպ՝ մասնավորապես: Ամենաթարմ օրինակը քպական Անդրանիկ Քոչարյանի պահվածքն է, որի համար ո՛չ ինքը, ո՛չ իր խմբակցությունը անգամ ներողություն չխնդրեցին: Բայց սա էլ առաջինը չէ:
Երևի թե վերջինն էլ չի լինի՝ հաշվի առնելով այս կուսակցության ու նրա պատգամավորների մեծ մասի էությունը:Մյուս կողմից՝ թեպետ մեր երկրում շատ բան է գլխիվայր շրջվել, մանավանդ՝ վերջին տարիներին, բայց լրագրողների մասնագիտական համերաշխությունը, այնուամենայնիվ, գործեց Գյումրու միջադեպի պարագայում: Նախ՝ լրագրողները թե՛ տեղում իրենց շատ լավ ու համերաշխ դրսևորեցին, թե՛ հետագայում, երբ ստորագրահավաք եղավ՝ անընդունելի միջադեպը դատապարտելու հետ կապված:
Այսինքն, կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, լրագրողները համախմբվեցին ու համերաշխություն դրսևորեցին իրենց գործընկերոջ (գործընկերների) ու, ընդհանրապես, իրենց մասնագիտական իրավունքները պաշտպանելու առումով և հանրագումարում կարողացան որոշակի «դաս տալ» բոլոր նրանց, ովքեր չափները կորցրել են, նաև «դեղին քարտ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր մտքներովը կանցկացնեն չափները կորցնել...


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...