Մասկն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Apple-ի արբանյակային հաղորդակցության առաջխաղացումը
Ամերիկյան Apple կորպորացիան առճակատման մեջ է մտել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Հակամարտության պատճառ է դարձել ընկերությունների մրցակցությունը արբանյակային ծածկույթի միջոցով բջջային կապ չունեցող տարածքների վերացման հարցում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Հրատարակությունը հայտնում է, որ Apple-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում տիեզերական հաղորդակցության տեխնոլոգիաների մեջ, մինչդեռ SpaceX-ն արդեն տեղակայել է ավելի քան 550 Starlink արբանյակներից բաղկացած համաստեղություն, որն ապահովում է բջջային կապ: Ընկերությունները մրցում են ազդանշանների փոխանցմանն անհրաժեշտ ռադիոսպեկտրի համար:
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Apple-ի ներդրումները տիեզերքում դժգոհություն են առաջացրել Մասկի մոտ։ SpaceX-ը նույնիսկ խնդրել է դաշնային կարգավորող մարմիններին դադարեցնել Apple-ի՝ իր արբանյակային ցանցն ընդլայնելու ջանքերի ֆինանսավորումը:
Լարվածությունն աճել է վերջին ամիսներին, երբ SpaceX-ը և նրա գործընկեր T-Mobile-ն առաջարկել են Apple-ին ինտեգրել Starlink-ի աջակցությունը iPhone-ի մեջ: Ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել SpaceX-ը և T-Mobile արբանյակային բջջային կապը ներառել iPhone-ի ապագա մոդելներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից